ԻՊ-ը ստանձնել է Ջակարտայում պայթյունների պատասխանատվությունը. նրանց թիրախը եղել են արտասահմանցիները

15:00 • 14.01.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում պայթյունների շարքի պատասխանատվությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։

 

Այդ մասին հայտնել է ԻՊ-ի հետ կապված լրատվական գործակալությունը։

 

Ինչպես նշվում է՝ գրոհայինների թիրախը եղել են արտասահմանցիները և անվտանգության ուժերը:

 

Միևնույն ժամանակ, Ջակարտայի ոստիկանության ղեկավար Տիտո Կարնավիվանը հայտարարել է, որ ԻՊ-ի գրոհայինները «միանշանակ» կապ ունեն մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների հետ։ Նա հավելել է, որ պայթյունների կազմակերպիչն Ինդոնեզիայի քաղաքացի Բահրում Նաիմն է, ով այժմ գտնվում է Սիրիայում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջակարտայում պայթյունների շարքի կազմակերպիչները գործել են Փարիզի ահաբեկիչների սցենարի համաձայն:


«Նրանք նմանակել են Փարիզում ահաբեկիչների գործողությունները»,- ասել է ինդոնեզական ոստիկանության մամուլի քարտուղարը:


Ջակարտայում ահաբեկչությունների շարքի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 17 մարդ:

 

ԻՊ-ը ստանձնել է Ջակարտայում պայթյունների պատասխանատվությունը. նրանց թիրախը եղել են արտասահմանցիները