Ջակարտայում պայթյունների շարքի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակից է վիրավորվել

10:13 • 14.01.16

Ջակարտայում պայթյունների շարքի հետևանքով վնասվածքներ է ստացել ՄԱԿ-ի աշխատակիցը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Ինչպես նշվում էր՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ Starbucks սրճարանի մոտ։

 

Ոստիկանության տվյալներով՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում զինված հարձակումը կարող էին կազմակերպած լինել «Իսլամական պետության» գրոհայինները: Ինչպես հաղորդում է CNN-ը, գրոհայինների նպատակը կարող էր լինել ոստիկանական բաժանմունքը։

Ջակարտայում պայթյունների շարքի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակից է վիրավորվել