Ջակարտայում պայթյունների կազմակերպիչները թաքնվել են կինոթատրոնում, որտեղ կարող են մարդիկ լինել

11:27 • 14.01.16

Մի քանի մարդ, որոնք ներգրավված են Ջակարտայի պայթյունների իրականացման գործում, այժմ թաքնվում են կինոթատրոնում, որտեղ կարող են շատ մարդիկ լինել, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Al Jazeera հեռուստաալիքի թղթակցի խոսքով՝ ոստիկանության խմբերը շրջափակել են շենքը։

 

Ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացնում շենքում թաքնված գրոհայինների դեմ, առնվազն չորս հանցագործ սպանվել է, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ինդոնեզիայի ուժայինները զրահապատ տեխնիկա են կենտրոնացրել Ջակարտայի կենտրոնում:

 

Ջակարտայի կենտրոնում պայթյունների շարքը կազմակերպել է 10-15 գրոհայինից՝ այդ թվում մահապարտ ահաբեկիչներից բաղկացած խումբը։ Ընդհանուր առմամբ, ուժայինների տվյալներով, հարձակման ընթացքում մահացել է յոթ մարդ:

 

Նախնական տվյալներով՝ քաղաքում յոթ պայթյուն է տեղի ունեցել։

 

Ջակարտայում պայթյունների կազմակերպիչները թաքնվել են կինոթատրոնում, որտեղ կարող են մարդիկ լինել