Հրվ. Կորեան կարող է Հս. Կորեայի հետ սահմանին էլեկտրոնային վահանակներ տեղադրել
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է ԿԺԴՀ-ի հետ սահմանին բարձրախոսներից բացի քարոզչություն իրականացնելու նպատակով էլեկտրոնային տեղեկատվական տախտակների տեղադրման հնարավորությունը, հաղորդում է korrespondent.net-ը։
«Ինձ հայտնի է, որ քննարկվում են պլանները (տեղեկատվական վահանակների տեղադրման)»,- հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ Կիմ Մին Սոկը:
Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել հնարավոր տեղադրման ո՛չ ժամկետները, ո՛չ էլ տեղեկատվական բովանդակության վերաբերյալ տվյալները։
Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում իրավիճակը բարդացել է հունվարի 6-ին ԿԺԴՀ-ի անցկացրած ջրածնային ռումբի փորձարկումից հետո: Հարավային Կորեան ի պատասխան վերսկսել է հակափհենյանական քարոզչության հեռարձակումը միջկորեական սահմանի երկայնքով։










