Լոս Անջելեսում կրակոցների հետևանքով 3 մարդ է վիրավորվել

08:49 • 14.01.16

Հարավային Լոս Անջելեսում կրակոցների հետևանքով 3 մարդ է վիրավորվել, հայտնում է Газета-ն` հղում անելով NBC Los Angeles հեռուստաալիքին:


Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 17:22-ին Հայդ-պարկ թաղամասում: Անհայտ անձը, ով կրակ է բացել, դեռևս չի ձերբակալվել: Բացի այդ, իրավապահ մարմինները դեռ չունեն ոչ մի տվյալ նրա գտնվելու հնարավոր վայրի մասին:


Ոստիկանության տվյալներով` միջադեպի հետևանքով վիրավորվել է 2 կին և 1 տղամարդ, կանանցից մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում:


Դեպքի հանգամանքները պարզվում են:

Լոս Անջելեսում կրակոցների հետևանքով 3 մարդ է վիրավորվել