Լուկաշենկոն մտադիր է Բելառուսն ազատել Դոնբասում կռվող «համարձակ մարդկանցից»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում չպետք է լինեն Ուկրաինայում զինված հակամարտության մասնակիցներ, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Լուկաշենկոն դժգոհել է, որ «որոշ այսպես կոչված՝ համարձակ մարդիկ, որոնք Դոնբասում կռվող զինյալներ են, արդեն զենքով ցուցադրում են իրենց Մինսկում»:
«Ոչ մի զինյալ երկրում չպետք է լինի»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նախագահը հանձնարարել է ամրապնդել Բելառուսի սահմաններն ու ուժայիններին կարգադրել ակտիվացնել պայքարը երկրում հակամարտության երկու կողմերի մասնակիցների ներկայության դեմ։










