Յուրի Լուժկովը պսակադրվել է Ելենա Բատուրինայի հետ
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը եկեղեցական կարգով պսակադրվել է իր կնոջ` Ելենա Բատուրինայի հետ, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ արարողությունը տեղի է ունեցել զույգի` Մերձմոսկովյան շրջանում գտնվող տանը կից կառուցված եկեղեցում:
Լրագրողի այն հարցին, թե տվյալ որոշումն ինչով էր պայմանավորված՝ Լուժկովը պատասխանել է. «Մենք հանդերձյալ աշխարհում էլ ենք ուզում միասին լինել»:
Հիշեցնենք, որ Լուժկովը 18 տարի` 1992-2010թթ., զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը։











