Նեմցովի սպանության գործով կասկածյալն ասել է, որ նրան սպանել է Բեսլան Շավանովը

17:03 • 14.01.16

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալ Անզոր Գուբաշևը հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ գործչին սպանել է Բեսլան Շավանովը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Նա իրեն առաջադրված մեղադրանքը հերքում է։ Գուբաշևն իր ցուցմունքում հայտարարել է, որ Նեմցովին սպանել է Շավանովը: Նա պատմել է, որ սպանության օրը նրանք միասին գտնվել են Կարմիր հրապարակում՝ ZAZ մեքենայով: Շավանովն իրեն օգտագործել է որպես վարորդ, սակայն գործչին սպանելու մտադրության մասին Գուբաշևը ոչինչ չի իմացել»,-ասել է  փաստաբանը:

 

Ավելի վաղ «Росбалт»-ը Զաուր Դադաևի և Անզոր Գուբաշևի ցուցմունքների հղումով հայտնել է, որ Նեմցովին սպանողները մինչև փետրվարի 27-ը ևս երկու անգամ փորձել էին սպանել գործչին:


Մեղադրյալների խոսքով՝ իրենք մոտեցել են Նեմցովին և ցանկացել են կրակ բացել, սակայն չեն արել, քանի որ այնտեղ շատ մարդ է եղել։

Նեմցովի սպանության գործով կասկածյալն ասել է, որ նրան սպանել է Բեսլան Շավանովը