Մալայզիայում գեր ոստիկանները բարձր պաշտոններ չեն զբաղեցնի

14:25 • 14.01.16

Մալայզիայի իշխանությունները պայքար են սկսել ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցող ոստիկանների դեմ, ովքեր կազմում են ոստիկանական աշխատուժի 10 տոկոսը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, երկրում 122.000 ոստիկաններից 11.000-ը գեր են, ինչը տագնապալի ցուցանիշ է:

 

Իշխանությունների նոր որոշման համաձայն՝ այն ոստիկանները, ովքեր ավելորդ քաշ ունեն, աշխատանքային առաջխաղացում չեն ունենա ու ավելի բարձր պաշտոններ չեն զբաղեցնի, քանի դեռ չեն նիհարել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Մալայզիան համարվում է Հարավ-արևելյան Ասիայի ամենագեր բնակչություն ունեցող երկիրը:

 

Մալայզիայում գեր ոստիկանները բարձր պաշտոններ չեն զբաղեցնի