ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել է ավելի քան 4.000 մարդ

11:17 • 14.01.16

 

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների դեմ նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքին արդեն միացել է 4454 մարդ, և այս թիվն աճում է ամեն րոպե: Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ Change.org կայքում։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2016թ. հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը:

 

Զեկույցներից մեկի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է: Զեկույցը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»:

 

Մյուս զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին, որի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Այն կրում է «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:
 

 

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել է ավելի քան 4.000 մարդ