Ոստիկանությունը տարհանել է մարդկանց Սիդնեյի օպերային թատրոնից

09:22 • 14.01.16

Ավստրալիայի ոստիկանությունը տարհանել է մարդկանց` աշխատակիցներին և զբոսաշրջիկներին, Սիդնեյի օպերային թատրոնից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Միաժամանակ չեղարկվել են օվկիանոսային տրամվայները, որոնց երթուղիներն անցնում են օպերայի շենքի հարևանությամբ:


Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայում ոստիկանական գործողություն է ընթանում, սակայն հրաժարվել է բացահայտել որևէ փաստ։

 

Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ գործողությունները կապված են ահաբեկչական սպառնալիքի հետ:

 

Սիդնեյի օպերայի շենքը համարվում է ամենահայտնի և ամենաճանաչելի ճարտարապետական կառույցներից մեկն աշխարհում և վաղուց արդեն դարձել է Ավստրալիայի խոշորագույն քաղաքի այցեքարտը։

Ոստիկանությունը տարհանել է մարդկանց Սիդնեյի օպերային թատրոնից