«Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 13-ին դատապարտյալների համար կազմակերպվել է կինոդիտում

14:13 • 14.01.16

 

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 13-ի երեկոյան կազմակերպվել է կինոդիտում:
 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից և ընդգծում, որ դա սպասված իրադարձություն էր դատապարտյալների համար, քանզի թեթև կենցաղային ժանրի կատակերգությունը նրանց որոշ ժամանակով կտրեց առօրյա հոգսերից` պարգևելով բարձր տրամադրություն ու դրական հույզեր:
 

Նույն օրը ինչպես «Արմավիր», այնպես էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մատուցվել են Սուրբ Ծննդյան պատարագներ համապատասխանաբար Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ:
 

Պատարագից հետո վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում կատարվել են Ջրօրհնեքի արարողություններ, և օրհնված ջուրը բաժանվել է ազատազրկված անձանց:

 

«Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 13-ին դատապարտյալների համար կազմակերպվել է կինոդիտում