Ֆրանսիայի օդուժը նոր հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Իրաքի Մոսուլ քաղաքում

13:23 • 14.01.16

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերին Իրաքում և Սիրիայում, իսկ հինգշաբթի ռմբակոծության է ենթարկվել ևս մի թաղամաս Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Այս գիշեր մենք հարվածներ ենք հասցրել Մոսուլի թաղամասում: Նպատակը եղել է կոմունիկացիոն կապը, քարոզչության կենտրոնը։ Երկուշաբթի օրվանից սկսած մենք հարված ենք հասցրել արդեն 7 անգամ»,- հայտնել է նախարարը:

 

Նրա խոսքով` 2016-ին Ֆրանսիան մտադիր է շարունակել ռմբակոծել ԻՊ-ի գրոհայինների դիրքերը՝ ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:


«Այսօր արդեն կարելի է ասել, որ ԻՊ-ը նահանջում է: Այն նահանջում է Իրաքում: Եվ ֆրանսիական ավիացիան կատարել է իր մեծ ներդրումը»,- ասել է նախարարը:

 

Ֆրանսիայի օդուժը նոր հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Իրաքի Մոսուլ քաղաքում