Բրազիլացի մոդելը մահացել է պլաստիկ վիրահատությունից հետո

11:07 • 14.01.16

Բրազիլիայում ճանաչված մոդել Ռաքել Սանտոսը, ով գեղեցկության հեղինակավոր մրցույթներից մեկում զբաղեցրել էր 2-րդ տեղը, մահացել է Ռիո դե Ժանեյրոյում կատարված պլաստիկ վիրահատությունից հետո:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ըստ նախնական տվյալների՝ 28-ամյա կնոջ մոտ տեղի է ունեցել սրտի նոպա, ինչը պայմանավորված է Potenay դեղամիջոցի ներարկմամբ: Նշվում է, որ այս դեղամիջոցը նախատեսված է դիմախաղի հետևանքով առաջացած կնճիռների հարթեցման համար:

 

Հայտնի է, որ սկզբում մոդելը բողոքել է սրտի չափազանց արագ աշխատանքից ու ասել, որ շնչելու օդը չի բավականացնում: Սանտոսն արագ հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

 

Այժմ գործի քննությամբ զբաղվում է ոստիկանությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ ներարկումն արած բժիշկը հրաժարվել է ընդունել իր մեղքը` պնդելով, որ տվյալ պրոցեդուրան միանգամայն անվտանգ է:

 

Նշենք, որ մոդելն ունի 2 որդի` 13 և 7 տարեկան։

Surgery obsessed: Raquel Santos, 28, suffered a cardiac arrest after having fillers injected in her face to get rid of 'laugh lines'

Pageant queen: The model, a finalist in the popular Musa do Brasil competition in December, was also reportedly injecting performance enhancers on a daily basis, which may have contributed to her death

Vanity: The mother-of-two has been described as a 'slave to vanity' who submitted herself to 'every procedure imaginable'

Big fan: Friends of Miss Santos, a mother of two sons aged seven and 13, has described her as 'obsessed' with cosmetic surgery

 

Բրազիլացի մոդելը մահացել է պլաստիկ վիրահատությունից հետո