Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ)

09:08 • 14.01.16

Թուրքիայի հարավ արևելքում՝ Դիարբեքիր շրջանում, ոստիկանական բաժանմունքի մոտ պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 36-ը վիրավորվել են:

 

Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի՝ մի կնոջ և երեխայի, և 22 վիրավորի մասին:

 

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթուցիկը պայթել է ոստիկանության շենքի մուտքի մոտ:

 

Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

 

Հիշեցնենք, որ երեքշաբթի Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 10 զոհերից 8-ը Գերմանիայի քաղաքացիներ են:
 

Պարզվել է նաև, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է Սիրիայից մահապարտ ահաբեկիչը:

Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ)