Թուրքիան սիրիացի փախստականներին հետ՝ Սիրիա է ուղարկում. լրատվամիջոցներ

16:48 • 14.01.16

Թուրքիան, ըստ երևույթին, սիրիացի փախստականներին հետ՝ Սիրիա է ուղարկում և այդպես խախտում է միջազգային իրավունքը։ Այդ մասին սյուժեն, որը հիմնված է թուրք սահմանապահների կողմից հայրենիք արտաքսված, սակայն մաքսանենգների օգնությամբ կրկին Սիրիան լքել կարողացած մի շարք սիրիացիների ցուցմունքների վրա, կցուցադրվի հինգշաբթի օրը՝ հունվարի 14-ին, գերմանական ARD հանրային-իրավական մեդիաընկերության Monitor ծրագրում։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

ARD-ի հաղորդմամբ՝ նրա տրամադրության տակ կան նաև տեսագրություններ, որտեղ, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության համաձայն, երևում է, թե ինչպես են Թուրքիայից արտաքսում հարյուրավոր սիրիացիների:

 

ARD-ի նյութում նշվում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն շարունակում է ելնել նրանից, որ թուրքական կառավարությունը կատարում է փախստականներին հետ՝ Սիրիա չարտաքսելու խոստումը:

 

Եվրահանձնաժողովը փախստականների արտաքսումն առանց յուրաքանչյուր դեպքի քննման միջազգային իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է համարում: ARD-ը, սակայն, նշում է, որ ԵՄ-ն դեռ հնարավորություն չի ունեցել ստուգելու Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները։

Թուրքիան սիրիացի փախստականներին հետ՝ Սիրիա է ուղարկում. լրատվամիջոցներ