Ուկրաինայում խոզի գրիպից 25 մարդ է մահացել

16:12 • 14.01.16

Ուկրաինայում առնվազն 25 մարդ է մահացել խոզի գրիպից՝ հիվանդության սեզոնի սկզբից ի վեր, հաղորդում է Reuters-ը։

 

Այդ մասին հայտնել է գրիպի դեմ պայքարի պետական կենտրոնի ղեկավար Տատյանա Դիխանովսկայան:

 

Նա չի նշել, թե երբ է սեզոնը սկսվել:

 

Չորեքշաբթի երկրի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին ասել է, որ գրիպի բռնկումը դեռևս այնքան տարածված չէ, որպեսզի համաճարակ համարվի։ Reuters-ը նշում է, որ Հայաստանում նույնպես այս շաբաթ հայտնել են խոզի գրիպի բռնկման մասին։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 11-ի։

 

 

Ուկրաինայում խոզի գրիպից 25 մարդ է մահացել