Ուորլիքը Ղարաբաղի հարցով բանակցություններ է անցկացրել Լոնդոնում

14:27 • 14.01.16

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ համանախագահը հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

 

Ջեյմս Ուորլիքը մասնակցել է նաև տարածաշրջանի հարցերով փորձագետների կլոր սեղանին, որոնց թվում եղել են կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

 

Ուորլիքը Ղարաբաղի հարցով բանակցություններ է անցկացրել Լոնդոնում