Արքայազն Ուիլյամը ճաշել է դպրոցի ճաշարանում` աշակերտների հետ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, ով որպես օդաչու է աշխատում Անգլիայի շտապօգնության ծառայությունում, ընդմիջման ժամին այցելել է Սթիվենիջում գտնվող դպրոցներից մեկի ճաշարանն ու սնվել այնտեղ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արքայական ընտանիքի անդամն իրեն պահել է շատ զուսպ` չցանկանալով գրավել ավելորդ ուշադրություն: Նա տեղավորվել է աշակերտների կողքին` ուտելով տապակած հավ, ծաղկակաղամբ ու պանիր:
Աղբյուրը մանրամասնում է, որ սնվելուց հետո թագաժառանգը փակել է հաշիվն ու հեռացել:














