Քաղցկեղից 2-րդ զոհը Սելին Դիոնի ընտանիքում. մահացել է նրա եղբայր Դանիելը

22:57 • 16.01.16

Կանադուհի երգչուհի Սելին Դիոնի եղբայրը` Դանիելը, այսօր մահացել է  քաղցկեղից: Այս մասին  հայտնում է Global news-ը:


Սելին Դիոնի ընտանիքում սա արդեն  երկրորդ դժբախտությունն է մի քանի օրվա ընթացքում:

 

Երգչուհու ամուսինը` Ռենե Անջելիլը, նույնպես կյանքից հեռացավ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Վերջինս երկու օր առաջ էր մահացել:


Երգչուհու 59-ամյա եղբոր հիվանդության մասին հաղորդվել էր այսօր ավելի վաղ: Դիոնի ներկայացուցիչը նշել էր, որ  նրան երկար չի մնացել ապրելու:
 

Քաղցկեղից 2-րդ զոհը Սելին Դիոնի ընտանիքում. մահացել է նրա եղբայր Դանիելը