Հետաքննությունների դաշնային բյուրոյի թոփ- 10 ամենաորոնվող հանցագործներից մեկին գտել են մոթելում

14:11 • 16.01.16

Հետաքննությունների դաշնային բյուրոյի թոփ- 10 ամենաորոնվող հանցագործներից մեկին՝ Մայլո Ջեքորի Մեյսոնին, ձերբակալել են Կոլորադոյում, հաղորդում է lenta.ru-ն։

 

Մեյսոնին ձերբակալել են Թորնթոն քաղաքի մոթելներից մեկում: Նրան մեղադրում են մահափորձի, երկու բանկերի թալանման, մարդու առևանգման, հարձակման և պայմանական ազատ արձակման կանոնների խախտման համար։

 

Գողություններից մեկը նա կատարել է երկու հանցակիցների հետ՝ «Ճիչը» ֆիլմի շնորհիվ հայտնի դարձած դիմակներով:

 

25-ամյա Մեյսոնին ձերբակալելու հարցում օգնության համար Հետաքննությունների դաշնային բյուրոն խոստացել էր 100 հազար դոլարի չափով պարգևատրում։

 

Հետաքննությունների դաշնային բյուրոյի թոփ- 10 ամենաորոնվող հանցագործներից մեկին գտել են մոթելում