Գերմանացի նախարարն առաջարկել է բենզինի հարկ սահմանել միգրացիոն ճգնաժամի լուծման համար

17:13 • 16.01.16

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն առաջարկել է ԵՄ-ի երկրներում բենզինի հարկ սահմանել միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներ ստանալու նպատակով, հաղորդում է meduza.io-ն:


«Մենք պետք է ապահովենք Շենգենյան գոտու արտաքին սահմանների անվտանգությունը: Այդ խնդրի լուծմանը չպետք է խանգարի միջոցների պակասը»,- հայտարարել է նախարարը:


Շոյբլեն նաև կոչ է արել իրավական հիմք ստեղծել երկրի ներսում գերմանական բանակն օգտագործելու համար: Նա նշել է, որ Գերմանիան, ի տարբերություն այլ պետությունների, չի ներգրավվում զինվորականներին ոստիկանական գործողությունների աջակցության համար:


«Կարող է ստեղծվել իրավիճակ, որի ժամանակ ոստիկանության ուժերը սպառվեն: Աշխարհում ցանկացած այլ երկիր անհրաժեշտության դեպքում օգտագործում է զինվորների»,- ասել է Շոյբլեն:


 

Գերմանացի նախարարն առաջարկել է բենզինի հարկ սահմանել միգրացիոն ճգնաժամի լուծման համար