«Արմավիրի» ՔԿՀ-ում ինքնասպան եղած կալանավորը դատվել էր աղջկա համար վեճի պատճառով. Pastinfo.am

17:55 • 16.01.16

 

«Արմավիրի» ՔԿՀ-ում հունվարի 4-ին ինքնասպան եղած 21-ամյա Անզոր Կարապետյանը, ով կալանավորվել էր սպանության փորձի մեղադրանքով և կալանավայրում էր գտնվում ընդամենը 1 օր, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա եղել է կարանտինում, ինչը նշանակում է, որ նա խցում միայնակ է եղել: Այս տեղեկությունը քրեակատարողական հիմնարկից ճշտել չհաջողվեց, տեղեկացնում է Pastinfo.am–ը։
 

Կալանավորի ինքնասպանությունից հետո կատարված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրա մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ:



Երիտասարդը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել դանակահարության համար. նա դեկտեմբերի 31-ին վիճաբանել է չորս այլ երիտասարդների հետ: Տղայական վիճաբանության պատճառն աղջիկ է եղել։ Կայքի՝ տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որն էլ ավելի ուշ զարգացում է ունեցել և ավարտվել դանակահարությամբ, ինչի համար նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար։
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

 


 

«Արմավիրի» ՔԿՀ-ում ինքնասպան եղած կալանավորը դատվել էր աղջկա համար վեճի պատճառով. Pastinfo.am