Իսլամիստ գրոհայիններն ականապատել են Բուրկինա Ֆասոյում հյուրանոցի հարկերը

13:10 • 16.01.16

AFP/Getty

 

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցը գրաված գրոհայիններն ականապատել են շենքի վերևի հարկերը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակցի:

 

«Նրանք ականապատել են վերևի հարկերը»,- ասել է նա անանունության պայմաններում:


Նրա խոսքով՝ դա դժվարեցնում է անվտանգության ծառայությունների ամերիկացի և ֆրանսիացի աշխատակիցների կողմից գործողության իրականացումը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկիչների կողմից գրավված հյուրանոցից առնվազն 63 պատանդ է ազատ արձակվել, նրանց թվում կա մոտ 33 վիրավոր: 


Իսլամիստներն ուրբաթ օրը հարձակվել են սրճարանի վրա, այնուհետև պատանդներ  վերցրել զբոսաշրջիկների շրջանում հայտնի չորսաստղանի Splendid հյուրանոցում:

 

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը:



Բուրկինա Ֆասոյի անվտանգության ուժերը սկսել են գրոհայինների կողմից գրավված հյուրանոցի գրոհը: Տեղի բուժհաստատության ղեկավարության տվյալներով` հարձակման զոհն է դարձել առնվազն 20 մարդ, ևս 15-ը տուժել են:

Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնաբերել են մոտ 10 դի ռեստորանի դիմաց, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
 

Իսլամիստ գրոհայիններն ականապատել են Բուրկինա Ֆասոյում հյուրանոցի հարկերը