Քիշնևի խորհրդարանի շենքում ռումբ են փնտրում

20:23 • 16.01.16

Մոլդովայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Քիշնևի խորհրդարանի շենքում ռումբի առկայության մասին:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Քիշնևի  ոստիկանապետին, քաղաքի բոլոր կենտրոնական վարչական շենքերը ուժեղացված վերահսկողության տակ են առնված:


Քիշնևի ոստիկանապետի խոսքով` տվյալ տեղեկությունը ստուգվում է, դեպքի վայրում սակրավորներ են աշխատում:

 

Քիշնևի խորհրդարանի շենքում ռումբ են փնտրում