«Մուսալեռ» ռեստորանում կատարված սպանության գործով ներգրավվածների թիվն ավելացել է

16:09 • 16.01.16

 

«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվածների թիվը, մեր տեղեկություններով, այս պահին հասել է 6-ի, տեղեկացնում է Pastinfo–ն:


Հիշեցնենք՝ քննչական մարմինը միջադեպից հետո հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնվում էր, որ 3 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ավելի ուշ պաշտոնապես հայտնվեց, որ Ա.Պառավյանն ինքնակամ ներկայացել է և կալանավորվել: Իսկ Ա.Բաբայանի ու Խ.Խաչիկյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում էր:



Կայքի տեղեկություններով, ավելի ուշ քննչական մարմին է ներկայացել հետախուզվողներից ևս մեկը: Բայց այս պահին 2 անձ դեռ շարունակում է մնալ հետախուզման մեջ:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 

«Մուսալեռ» ռեստորանում կատարված սպանության գործով ներգրավվածների թիվն ավելացել է