2016թ. առաջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 305 մլրդ դոլար. Bloomberg

14:40 • 16.01.16

Մոլորակի 400 ամենահարուստ մարդկանց կորուստները 2016 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում ընդհանուր կազմել են 305 միլիարդ դոլար՝ ֆոնդային շուկաներում անկման և նավթի գների նվազման ֆոնին, գրում է Bloomberg-ը։

 

Bloomberg Billionaires Index-ի հաշվարկների համաձայն՝ միլիարդատերերը միայն այս շաբաթ կորցրել են ավելի քան 115 միլիարդ դոլար։ 76 միլիարդատեր կորցրել է յուրաքանչյուրը 1 միլիարդ և ավելի գումար։

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016թ. առաջին շաբաթը, որն անցած 120 տարվա կտրվածքով վատագույնն է ճանաչվել բորսայական առևտրի առումով, աշխարհի ամենահարուստ մարդկանց պատճառել է 194 մլրդ դոլարի վնաս։

 

 

2016թ. առաջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 305 մլրդ դոլար. Bloomberg