Պետդեպում ակնարկել են 2016 թվականին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորության մասին
Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները կարող են վերացվել արդեն ընթացիկ տարում։ Նման հույս է հայտնել պատժամիջոցների հարցով Պետդեպարտամենտի համակարգող Դենիել Ֆրիդը, հաղորդում է lenta.ru-ն:
Նա նշել է, որ Մոսկվան միտված է Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի դիվանագիտական լուծմանը։
«Հենց իրականացվեն Մինսկի պայմանավորվածությունները, այսինքն՝ անցկացվեն Դոնբասում ընտրություններ, դադարեցվեն մարտական գործողությունները և վերականգնվի Ուկրաինայի արևելյան սահմանը, պատժամիջոցները կչեղարկվեն»,- վստահ է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Երևում է, որ Ռուսաստանն այսօր միտված է հարցի դիվանագիտական լուծմանը»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «կարող է դա միայն ողջունել»։










