Թուրքիան Ղարաբաղի խնդրում անելիք չունի ու չի կարող ունենալ. Էդուարդ Շարմազանով

15:55 • 16.01.16

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան խախտելով ստանձնած պարտավորությունները շարունակում է նախապայմաններ դնել:

 

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի:

 

«Դա անընդունելի է ու դատապարտելի, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին հստակ ասում եմ՝ Թուրքիան այնտեղ անելիք չունի ու չի կարող ունենալ, խնդրի միջնորդները բացառապես Մինսկի խմբի համանախագահներն են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:


 

 

Թուրքիան Ղարաբաղի խնդրում անելիք չունի ու չի կարող ունենալ. Էդուարդ Շարմազանով