Տոկիոյում Օլիմպիադայի համար մարզադաշտի նախագծի հեղինակը հերքում է գրագողության մեղադրանքները
Ճարտարապետ Կենգո Կումբան, ով ստեղծել է Տոկիոյի Օլիմպիադա-2020-ի համար գլխավոր մարզադաշտի նախագիծը, հերքում է իրանական ծագմամբ բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի կողմից իրեն վերագրվող գրագողության մեղադրանքները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հադիդը պնդում է, որ իր նախագծում Կուման օգտագործել է իր հեղինակությամբ սկզբնական դիզայնի բազմաթիվ բաղադրիչներ: Հադիդի դիզայնից Ճապոնիայի օլիմպիական հանձնաժողովը ստիպված է եղել հրաժարվել թանկության պատճառով, այն կարժենար 2,1 միլիարդ դոլար:
Կուման հայտարարել է, որ դիզայնի առումով նմանություններ բացարձակ չկան, սակայն պատվիրատուների պահանջները չափազանց խիստ են եղել, այդ պատճառով նախագծերի մեջ նմանություններ, այնուամենայնիվ, կան:
Կենգո Կումայի նախագիծը կարժենա 1,3 միլիարդ դոլար:










