Թուրքմենստանի իշխանությունները մի քանի հազար տուփ ծխախոտ են այրել ծխելու դեմ պայքարի արշավի շրջանակում
Թուրքմենստանի իշխանությունները մի քանի հազար տուփ ծխախոտ են այրել ծխելու դեմ պայքարի արշավի շրջանակում: Բացի այդ, նրանք ամբողջությամբ արգելել են ծխախոտի վաճառքը երկրի տարածքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հաղորդվում է, որ ծխախոտի վաճառքի տուգանքը կազմում է մոտ 1,7 հազար դոլար։
BBC-ի աղբյուրները հայտնում են, որ ծխախոտներն իսկապես անհետացել են թուրքմենական խանութներից: Chrono-TM անկախ պորտալը հայտնում է ծխախոտի «սև շուկայի» հայտնվելու մասին, որտեղ տուփի արժեքը հասնում է 12 դոլարի:
France-Presse-ը հայտնում է, որ խանութների սեփականատերերը ստիպված են եղել գաղտնի վաճառել ծխախոտները և միայն ծանոթներին և մշտական հաճախորդներին՝ հունվարի 5-ին հեռարձակված կառավարության նիստից հետո: Նիստի ժամանակ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քննադատել է Առողջ հասարակության անվտանգության պաշտպանության պետական ծառայության աշխատանքը և կոչ է արել անցնել խիստ միջոցների ծխելու դեմ պայքարի համար:
Ինքը՝ նախագահը, նախկինում ատամնաբույժ է եղել: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա տարված է առողջ ապրելակերպով։










