Ջակարտայում ահաբեկչության գործով 12 մարդ է ձերբակալվել

00:09 • 17.01.16

Ինդոնեզիայի ոստիկանությունը 12 մարդու է ձերբակալել հինգշաբթի երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած  ահաբեկչության գործով:


Ինչպես հաղորդում է CNN-ը` ձերբակալվածներից մեկը կասկածվում է  «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող օպերատիվ  ցանցի համար բանկային փոխանցումներ անելու մեջ:


Ջակարատայում  մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մեկ կանադացի  և մեկ ինդոնեզացի են զոհվել, 26-ը վիրավորվել են:


Ոստիկանության արագ արձագանքման արդյունքում հարձակում իրականացնողներից 4-ը զոհվել են:

 

Ջակարտայում ահաբեկչության գործով 12 մարդ է ձերբակալվել