Աֆղանստանում մահապարտն իրեն պայթեցրել է պաշտոնյայի տանը. կա 11 զոհ
Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել 11 մարդ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է Նանգարհար նահանգի խորհրդի անդամ Օբայդուլլահ Շինվարիի տանը:
Պաշոնյան և նրա ազգականները վիրավորվել են: Ընդհանուր առմամբ՝ վիրավորվել է 13 մարդ:
Սա մեկ շաբաթում Աֆղանստանի արևելքում արդեն երկրորդ խոշոր ահաբեկչությունն է, որի պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել:
Առաջինը տեղի էր ունեցել Ջելալաբադում Պակիստանի հյուպատոսարանի շենքի մոտ, երբ մի «Իսլամական պետության» մի խումբ զինյալները նախ ռումբ էին պայթեցրել, ապա փոխհրաձգություն էին սկսել: Զոհվել էր 7 մարդ:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Աֆղանստանում ահաբեկչություններ են տեղի ունենում յուրաքանչյուր շաբաթ։ Դրանք ակտիվացել են հատկապես «Թալիբան» շարժման հետ խաղաղ բանակցությունների ֆոնին:










