Շերը շշալցված ջուր է նվիրաբերել ամերիկյան Ֆլինթ քաղաքի բնակիչներին
Ամերիկահայ լեգենդար երգչուհի, դերասանուհի Շերը շշալցված ջուր է նվիրաբերել ամերիկյան Ֆլինթ քաղաքի բնակիչներին, որտեղ խմելու ջրի ճգնաժամ է:
Icelandic Water ընկերության հետ համատեղ օսկարակիրը 181,000 հազար շիշ ջուր կհասցնի ֆլինթցիներին, որոնց ճգնաժամը նա բնութագրել է որպես «հսկայական չափերի հասնող ողբերգություն»:
Նոր ջրատարի կառուցման պատճառով 2014-ից ի վեր քաղաքում ջրի պակաս կա: Այլ հայտնի մարդիկ, ինչպես օրինակ ծնունդով Ֆլինթից ռեժիսոր Մայքլ Մուրը ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրել այդ խնդրի վրա:










