Գյումրիում մեքենայի կայանման համար դանակահարության դեպք է տեղի ունեցել
Երեկ ուշ երեկոյան Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում` շենքի բակում մեքենայի կայանման հետ կապված վիճաբանության արդյունքում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Շիրակի մարզի Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոբյանը, ով տուժածի, դանակահարված երիտասարդի` 1982 թվականին ծնված Վանիկ Սերոբյանի՝ հորեղբոր որդին է:
«Երեկ իրիկունը օպերացիան արեցին, կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքներից` հիմնականում թոքն է վնասվել»,-տեղեկացրեց գյուղապետը:
Նա նաև նշեց, որ վիճաբանությունը սկսվել է շենքի բակում մեքենայի կայանման տեղի համար:










