Apple-ի կենտրոնական գրասենյակը տարհանել են ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Պայթյունի վտանգի պատճառով Իռլանդիայում Apple-ի եվրոպական գլխամասերից մեկը տարհանվել է, հաղորդում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ բոլոր 4000 աշխատակիցները տարհանվել են երեք շենքերից նրանց անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգի պատճառով:
Դրանից առաջ ընկերությունը ստացել է սպառնալիքներով մի քանի նամակ:
Այժմ Apple-ի կենտրոնական գրասենյակի տարածքում աշխատում են իռլանդական զինվորականները, որոնք փնտրում են կասկածելի առարկաներ:










