Ադրբեջանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում բողոքի ակցիա է

13:38 • 18.01.16

Ադրբեջանի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի՝ «Բինա»-ի խանութների մեծ մասն այսօր չեն բացվել:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, առավոտից առևտրի կենտրոնի հարյուրավոր խանութներ հրաժարվել են աշխատել՝ բողոքելով վարձավճարների բարձրացումից:

 

Խանութներից մեկի սեփականատերը հայտնել է, որ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի արձագանքել պահանջներին:
 

«Դադարեցվել են ապրանքների մատակարարումը Չինաստանից և Թուրքիայից: Գներն ավելացել են, և ոչինչ չի վաճառվում: Այդ պատճառով առևտրականները վաճառում են մնացորդները», - ասել է գործարարը:

 

Հարևան առևտրի կենտրոնում իրավիճակը համեմատաբար կայուն է: Սակայն այնտեղ առևտրի կետերի սեփականատերերը դժգոհում են առևտրի կտրուկ անկումից ու կրած վնասներից։


«Բինա»-ի ղեկավարության հետ կապվելու փորձերն արդյունք չեն տվել:

 

2013 թվականին այս առևտրի կենտրոնի հարյուրավոր աշխատակիցներ երկու օր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնել՝ բողոքելով բարձր վարձավճարներից: Այդ ժամանակ ոստիկանությունը ցրել էր ակցիան՝ ձերբակալելով տասնյակ մարդկանց։
 

Ադրբեջանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում բողոքի ակցիա է