Մեծ Բրիտանիան 20 մլն ֆունտ կծախսի մահմեդական կանանց անգլերեն սովորեցնելու համար

14:17 • 18.01.16

Մեծ Բրիտանիան մտադիր է 20 միլիոն ֆունտ (28,5 միլիոն դոլար) ծախսել երկրում ապրող մահմեդական կանանց անգլերեն սովորեցնելու համար, գրում է meduza.io-ն։

 

Կրթությունը կօգնի ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև կստեղծի հակակշիռ տղամարդկանց, ովքեր ավանդաբար գերիշխող դիրքում են մահմեդական ընտանիքներում, կարծում են բրիտանական կառավարությունում:

 

Ծրագրի մեկնարկի մասին Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է The Times թերթում գրված սյունակում:

 

Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորությունում ապրող մահմեդական կանանց 22 տոկոսը (մոտ 190 հազար մարդ) չի խոսում անգլերեն կամ շատ վատ է տիրապետում լեզվին։

 

Շատ կանայք, ովքեր ապրում են նման համայնքների ներսում ավանդական մահմեդական ընտանիքներում, բախվում են խտրականության և հասարակական մեկուսացման, նշել է վարչապետը: Բացի այդ, նրանք ենթարկվում են «կործանարար հսկողության» իրենց ընտանիքների տղամարդկանց կողմից, գրել է Քեմերոնը։

 

Նա հայտարարել է, որ եկել է ժամանակը վերջ դնելու Մեծ Բրիտանիայի կյանքին չինտեգրվող համայնքների գոյությանը «համակերպվելուն»։

 

Ներգաղթյալները, ովքեր չեն կարողանա բարելավել անգլերենի իրենց իմացությունը, չեն կարողանա մնալ Բրիտանիայում և քաղաքացիություն ստանալ, ասված է հոդվածում:

 

 

Մեծ Բրիտանիան 20 մլն ֆունտ կծախսի մահմեդական կանանց անգլերեն սովորեցնելու համար