Սիերա Լեոնեում 100 մարդ կարանտինի տակ է հայտնվել Էբոլայի հետևանքով մահացության նոր դեպքի պատճառով

11:13 • 18.01.16

Աֆրիկյան Սիերա Լեոնեում մոտ 100 մարդ կարանտինի տակ է հայտնվել, ինչը պայմանավորված է Էբոլա վարակի հետևանքով գրանցված մահացության նոր դեպքով։

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, կարանտինի տակ գտնվող բոլոր անձինք շփում են ունեցել հունվարի 12-ին Էբոլայից մահացած ուսանողուհու հետ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սա Սիերա Լեոնեում անցած 1 ամսվա ընթացքում առաջին նմանատիպ դեպքն է։ Հիշեցնենք, որ երկրի իշխանությունները նոյեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարել էին մահացու վտանգավոր վարակի համաճարակի վերացման մասին:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 2013թ. ի վեր աշխարհում 11.000 մարդ Էբոլայի զոհ է դարձել։

 

Սիերա Լեոնեում 100 մարդ կարանտինի տակ է հայտնվել Էբոլայի հետևանքով մահացության նոր դեպքի պատճառով