ԵՄ-ն կփորձի մեղմել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները. Գերմանիայի ԱԳ նախարար
Եվրոպական միությունը պետք է նպաստի Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավմանը՝ հանուն Սիրիայի հակամարտության կարգավորման:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը:
«Իրավիճակը Սիրիայում ավելի փխրուն է դարձել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև կոնֆլիկտի պատճառով: Մենք ջանքեր ենք ներդնում, որպեսզի դա «չպայթի», որպեսզի չոչնչանա ձեռքբերված առաջընթացը»,- հայտարարել է գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները լարվել էին տարեսկզբին, երբ սաուդյան թագավորությունում ահաբեկչության մեղադրանքով մահապատժի էր ենթարկվել 47 մարդ՝ այդ թվում շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրը:










