Ռուսաստանը վճարում չի կատարել Եվրոպայի խորհրդում անդամության համար

12:59 • 18.01.16

Ռուսաստանի պատվիրակությունը գումար չի փոխանցել Եվրոպայի խոհրդում անդամության համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է միջազգային հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, գրում է interfax.ru-ն։

 

«Ես ձեզ կարող եմ ասել, որ վճարումը չի փոխանցվել»,- ասել է նա։

 

Նա հավելել է, որ ավելի մանրամասն ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին ռուս խորհրդարանականների պատվիրակության մասնակցության վերաբերյալ կհայտնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

 

Երկուշաբթի օրը հայտնի է դարձել, որ ռուսական պատվիրակությունը որոշել է չմասնակցել Ստրասբուրգում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին, որը բացվում է հունվարի 25-ին: Այդ մասին հայտնել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Լեոնիդ Սլուցկին:

 

Ռուսաստանը վճարում չի կատարել Եվրոպայի խորհրդում անդամության համար