Օլանդը Ֆրանսիայի տնտեսությունում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի երկրի «տնտեսությունում արտակարգ դրության» ռեժիմ է հայտարարել՝ նշելով, որ եկել է Ֆրանսիայի տնտեսական և սոցիալական մոդելը վերանայելու ժամանակը, գրում է korrespondent.net-ը։
Գործարարներին ուղղված ամենամյա ուղերձում Օլանդն առաջարկել է երկրի տնտեսության աճի ձգձգված լճացման դեմ պայքարի մի շարք միջոցներ, ինչպես նաև ներկայացրել է գործազրկության նվազման ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ։
Առաջին նախաձեռնությունները «կասկածի տակ չեն դնի» 35-ժամանոց աշխատանքային շաբաթը, նշել է նախագահը: Օլանդը նաև ընդգծել է Ֆրանսիայի գործող բիզնես-մոդելի վերանայման անհրաժեշտությունը՝ դինամիկ զարգացող համաշխարհային տնտեսության պայմաններում։










