Իրանում ազատ արձակված ԱՄՆ քաղաքացիները ժամանել են Գերմանիա (լուսանկարներ)
Իրանում ազատ արձակված ԱՄՆ 3 քաղաքացիներով ինքնաթիռը ժամանել է Գերմանիա, նրանք ուղարկվել են ամերիկյան բազա, գրում է Комсомольская правда-ն:
«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի քաղաքացիներն առավոտյան Իրանում ազատ արձակվելուց հետո ժամանել են Գերմանիա»,- նշել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ազատ արձակված ամերիկացիները ժամանել են Ժնև՝ այնտեղից Գերմանիա մեկնելու համար։
Հաղորդվում էր, որ Իրանում ազատ են արձակվել Ամիր Հեքմաթին, Սաիդ Աբեդինին և The Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանը:

















