ԱԷՄԳ-ի ղեկավարը Թեհրան է ժամանել Իրանի նախագահի հետ բանակցելու համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Յուկիա Ամանոն այսօր ժամանել է Թեհրան` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցելու նպատակով, հայտնում է ria.ru-ն:
Հաղորդվում է նաև, որ Ամանոն հանդիպում կունենա Իրանի միջուկային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ ու կքննարկի Թեհրանի կողմից միջնորդ «վեցյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ ավելի վաղ ձեռքբերված պարտավորությունների իրագործման ընթացքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս ԱՄՆ-ն ու Եվրոպական միությունը չեղարկել են նախկինում Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով։










