Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Իտալիա և Ֆրանսիա. Reuters

12:52 • 18.01.16

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ կայցելի Իտալիա և Ֆրանսիա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի։

 

Դա կլինի Իրանի նախագահի առաջին այցը պատժամիջոցների չեղարկումից հետո:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հայտարարություն է արել միջուկային ծրագրի և Իրանի հետ այլ պայմանավորվածությունների մասին: Նրա խոսքով՝ դիվանագիտական ջանքերի շնորհիվ հաջողվել է հասնել Իրանի հետ հարաբերություններում լարվածության վերացման:

 

Օբաման նշել է, որ դիվանագետների ջանքերը հանգեցրել են նրան, որ Իրանը զրկվել է միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունից: Եթե նախկինում, հայտարարել է նախագահը, Թեհրանը բավականաչափ ռեսուրս ուներ տասը միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար, ապա այժմ դրանք բավական չեն անգամ մեկի համար։

 

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Իտալիա և Ֆրանսիա. Reuters