Իրանն «անբարո» է անվանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումը
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը չունի ո՛չ օրինական, ո՛չ բարոյական հիմք այն առումով, որ անձամբ Վաշինգտոնը զբաղվում է զենքի վաճառքով, որն օգտագործվում է ընդդեմ պաղեստինցիների և Եմենի բնակիչների, գրում է Газета-ն` Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ընդդեմ 11 ընկերությունների և անձանց` բալիստիկ հրթիռների փորձարկման ծրագրերին աջակցելու համար: Պատժամիջոցային ցուցակում են գտնվում Իրանի 6 քաղաքացիներ, Չինաստանի 1 քաղաքացի, 2 ընկերություն ԱՄԷ-ից և 1 ընկերություն՝ Չինաստանից։
Պատժամիջոցները նախատեսում են տվյալ անձանց և ընկերությունների կողմից ֆինանսական գործողությունների արգելք, ինչպես նաև ԱՄՆ-ում և ամերիկյան բանկերում նրանց սեփականության և ակտիվների սառեցում:










