Արտահամակարգային ընդդիմության մասին Կադիրովի խոսքերը կարող են ծայրահեղականության դրսևորում համարվել
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խոսքերն արտահամակարգային ընդդիմության մասին հնարավոր է՝ ծայրահեղականության դեմ ստուգում անցնեն։
Համապատասխան դիմումը Գլխավոր դատախազությանը մտադիր է ներկայացնել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկը, գրում է Lenta.ru-ն:
«Ռամզան Կադիրովը հանդես է եկել որպես պաշտոնյա. նրա հայտարարությունը հրապարակվել է հանրապետության կառավարության պաշտոնական էջում: Ստացվում է՝ Չեչնիայի ղեկավարը հրապարակայնորեն հակասահմանադրական գործողությունների կոչ է անում: Դա, առնվազն, պաշտոնաթողություն է»,- հայտարարել է Ռեզնիկը:
Հաղորդվում է, որ պատգամավորը Գլխավոր դատախազությանը դիմումը կուղարկի այսօր:
Կադիրովը հունվարի 12-ին Գրոզնիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե արտահամակարգային ընդդիմության ներկայացուցիչներին պետք է վերաբերվել որպես «ազգի թշնամիների, որպես դավաճանների»: Նա նաև կարծիք էր հայտնել, որ «այդ մարդկանց պետք է դատել ամենայն խստությամբ՝ իրենց քայքայիչ գործունեության համար»։










