Քիմը, Քանյեն ու մյուս աստղերն այնպիսին, ինչպիսին դուք նրանց նախկինում չեք տեսել (լուսանկարներ)
Դենիս Օվուսու Անսահը ծագումով գանացի՝ Նյու Յորքում բնակվող նկարիչ է, ով իր ստեղծագործություններում պատկերում է արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին: Ինչպես նշում է cnn.com-ը, տղամարդը ստեղծագործում է փոփ արտ ոճում, իսկ նրա ամեն նոր աշխատանք անմիջապես գրավում է Instagram-ի օգտատերերի ուշադրությունը:
Անսահը պատմել է, որ իր աշխատանքների շարքում առանձնացնում է ռեփեր Քանյե Ուեսթի ու հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նկարը, որն աստղային զույգին ներկայացնում է լիովին այլ տեսանկյունից:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեղինակը հայտնիներին իր կտավներում պատկերում է ազգային աֆրիկյան հագուստներով:
«Մի անգամ, երբ անծանոթները փողոցում ծեծեցին աֆրիկյան երկար տարազ հագած ընկերոջս, ես հասկացա, որ մի բան պետք է արվի, որպեսզի անտեղյակ մարդիկ ծանոթանան աֆրիկյան մշակույթին ու փոխեն իրենց վերաբերմունքը»,- CNN-ին է պատմել 26-ամյա նկարիչը:



















