Լատվիայի նախագահը հոսպիտալացվել է

13:58 • 18.01.16

Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տեղափոխվել է Ռիգայի հիվանդանոցներից մեկը՝ վիրուսային վարակի պատճառով, հաղորդում է ТАСС-ը:

 

«Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել է, բայց ավելի մանրամասն տեղեկություն չեն տրամադրել»,- հայտնում է LETA լատվիական լրատվական գործակալությունը:

 

Երկրի նախագահի գրասենյակում մեկնաբանություններ չեն տրամադրել, սակայն հայտնել են, որ նախագահի հիվանդության պատճառով նա այս շաբաթ չի մասնակցի հանրային միջոցառումներին:

 

Լատվիայի նախագահը հոսպիտալացվել է