Գերմանիան Լիբիային կաջակցի ԻՊ-ի դեմ պայքարում
Գերմանիան Լիբիային կօգնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Bild-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այս պահին գլխավորը երկրում իրավիճակը կայունացնելն է ու պայմաններ ստեղծելը, որ Լիբիան գործող կառավարություն ունենա:
Հետագայում անհրաժեշտ կլինի ապահովել օրենքն ու հասարակական կարգն այդ հսկայական պետության ներսում, ասել է նախարարը:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է կանխել դեպքերի վտանգավոր զարգացումը: Նրա խոսքով՝ ԻՊ-ը ձգտում է իրեն միավորել Կենտրոնական Աֆրիկայում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորմանը:










